Երկրի խորհրդարանն անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը: Կոալիցիայում հակասություններն առաջացան նոր գլխավոր դատախազի ընտրության պատճառով: Սոցիալիստները հայտարարեցին, որ վարչապետի եվրոպամետ դաշինքը փորձում է միանձնյա որոշել թեկնածությունը: Վարչապետն իր հերթին կոալիցիոն գործընկերներին մեղադրել է «անկախ դատախազից վախենալու» համար: Նախագահ Իգոր Դոդոնը և սոցիալիստները համոզված են, որ վարչապետը միտումնավոր էր հրահրել քվեարկությունը՝ «հասարակության ուշադրությունը ձախողված սոցիալ-տնտեսական քաղաքականությունից շեղելու» համար: