ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մշակել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը. հայտնում են e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Ռազմավարության հիմքում ընկած են ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։
Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը՝ ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերի։
Ռազմավարությամբ սահմանվել են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։
Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:
Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել՝
-
Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը.
-
զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայնմանը.
-
Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարաձգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը.
-
ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը.
-
համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի բարելավմանը.
-
զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։