«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Էդին Ջեկոյին:
Մխիթարյանն աճուկային մկանի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 խաղերը: Այժմ Ֆոնսեկան վստահ է, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին՝ վերագտնելու նախկին արդյունավետությունը:
«Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Միջազգային դադարը կօգնի մեզ Մխիթարյանի ապաքինման հարցում»,- հայտարարել է Պաուլո Ֆոնսեկան: