Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Պեկին կատարած այցի ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությունը 2022 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի համար:
Երեք օրում ՄՕԿ-ի ներկայացուցիչներն այցելել են տարբեր մարզօջախներ ու հանդիպումներ ունեցել Պեկին-2022-ի կազմկոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022 թ. փետրվարի 4-20-ը: