Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում պայքարի էին դուրս եկել 11-17 տարեկան մարմնամարզիկներն ու մարմնամարզուհիները:
Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարում տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգաթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում: Մրցումներին հետևել է սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է՝ մրցաշարը կազմակերպել են երիտասարդական միջազգային ծրագրով, որը տարիքային սահմանափակում չունի: