Այսօր Սպիտակ տանը սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ միջազգային մամուլը քննարկում է բանակցության օրակարգն ու թեմաները: Լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի նախագահն իր հետ ԱՄՆ է տանում երկու կարևոր ծրարներ: Դրանցից մեկում Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից առաջ Դոնալդ Թրամփի՝ Էրդողանին ուղղված սկանդալային նամակն է, մյուսը՝ լուրջ փաստաթղթեր է պարունակում հայտնի Ֆերհադ Աբդի Շահինի ահաբեկչական գործունեության մասին, որը քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի առաջնորդ «Մազլում Քոբանի» ծածկանունով է: