Թուրքիայի անվտանգության ուժերը կանգնեցրել են ավելի քան 80 ապօրինի միգրանտ տեղափոխող բեռնատար: Դեպքը տեղի է ունեցել Էգեյան ծովի ափին գտնվող Այվաջիկ քաղաքում: Մեքենայի հետնամասում հայտնաբերված 82 քաղաքացին Աֆղանստանից էին և պատրաստվում էին ծովով հասնել հունական Լեսբոս կղզի: Վերջին մի քանի օրերին ընթացքում Թուրքիայի ոստիկանությունը իրականացրել է 13 հատուկ գործողություններ, որի ժամանակ ձերբակալվել է 430 ապօրինի միգրանտ, մեծ մասը՝ աֆղանցի, ինչպես նաև 33 սիրիացի և մեկ պաղեստինցի: Ավելի վաղ Հունաստանի ոստիկանությունը երկրի հյուսիսում բեռնափոխադրող-սառնարանում հայտնաբերել էր ավելի քան 400 աֆղանցու: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա սկզբից Հունաստան են եկել ավելի քան 55.000 ապօրինի միգրանտներ և փախստականներ: Այս շարժը կասեցնելու համար նոյեմբերի սկզբին Բրյուսելը որոշում կայացրեց ամրապնդել եվրոպական սահմանների և առափնյա պահպանությունը՝ զորախմբի թիվը հասցնելով 10 հազարի: