Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին միացել է ևս երկու սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Այժմ բանաձևին աջակցում է 24 սենատոր:
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։