ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը պարզաբանում է ներկայացրել գործադուլի վերաբերյալ:
ԿԳՄՍՆ-ի կողմից աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի դեմ սկսված դասադուլի և գործադուլի վերաբերյալ Գեղամ Գևորգյանն ասել է.
«Գործադուլ հայտարարելու համար պետք է դիմել արհմիությանը, արհմիությունը պետք է հայտարարի գործադուլ, պետք է ներկայացնի վեճի առարկան, իսկ վեճի առարկան չի կարող լինել համալսարանից դուրս։ Եթե վեճի առարկան գործատուի հետ կապված չէ, արդեն գործադուլ չէ, այն ուղղակի բողոքի ցույց է: Դասական իմաստով սա դասադուլ չէ, սա ուղղակի դասի չգալ է։ Սա գործադուլ չէ, սա գործի չգալ է»։
Գեղամ Գևորգյանը նշել է, որ գործադուլ հայտարարած պրոֆեսորադասախոսական կազմին տեղեկացրել է, որ սա օրենքի սահմաններում կարող է ունենալ իր հետևանքները, ինչը կարելի է չկիրառել, եթե ժամանակին հետ կանգնեն։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ իրականում ժամաքանակ ունենալու պայքար է ընթանում, և հավելել, որ ինքը ցանկանում է՝ մասնագետներն անկեղծ լինեն՝ ասելով, թե ինչի համար են պայքարում։
Խոսելով իր սեփական դիրքորոշման մասին՝ Գեղամ Գևորգյանն ասել է, որ շատերը սպասում են, թե երբ է ինքը ցուցարարներին ճնշելու․ «Չեմ ճնշելու։ Չսպասեք։ Որևէ մեկին չեմ ճնշելու»։