Հնդկաստանի հարավում գտնվող Հեյդերաբադ քաղաքում միմյանց է բախվել երկու գնացք: Պատճառը ազդանշանային համակարգի անսարքությունն էր: Տեղական իշխանությունների տվյալներով՝ 12 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեքենավարը, մինչդեռ լրատվամիջոցները հայտնում են 16 զոհի մասին: Վիրավոր մեքենավարին լոկոմոտիվից հանելու համար պահանջվել է ութ ժամ: Իշխանությունները խոստանում են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել դեպքի հանգամանքների վերաբերյալ: