Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ ամերիկյան ռազմական տեխնիկայի շարասյունը հատել է իրաքա-սիրիական սահմանը և մտել Սիրիայի հյուսիսային Հասեկե նահանգ: Նշվում է, որ ամերիկյան ռազմական տեխնիկան տեղակայվում է Սիրիայի նավթահանքերով հարուստ հյուսիս-արևելքում՝ Աուդա հանքավայրին մոտ: