Երևանում սկսվել է ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովը: Ըստ վիճակագրության՝ կեղծված ապրանքների շրջանառությունն աշխարհում տարեկան հասնում է 500 միլիարդ դոլարի: էլեկտրոնային առևտրի ակտիվացումը ևս նպաստում է դրան, քանի որ ինտերնետով գնում կատարելիս սպառողը չի կարողանում ստուգել ապրանքի որակն ու հաճախ տուժում է: