Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ: