Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում գրանցվել է 5.4 մագնիտուդ հզուրությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերվել է մոտ 30 տուն, վնասվել` 250 կառույց:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալների համաձայն` ցնցումները տևել են մոտ 10 վայրկյան ու զգացվել են նաև մյուս քաղաքներում:
Երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ: Մոտ 300 բնակիչ տարհանվել է ու տեղավորվել ժամանակավոր կացարաններում: