Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիին։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ու համատեղ ծրագրերին:
Ռուբեն Սադոյանը և Գրիգոլ Լիլուաշվիլին քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները, այդ համատեքստում շեշտել Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը:
Սադոյանը և Լիլուաշվիլին նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակը: