Ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահար է գրանցվել Պերուում. երկրի հյուսիսարևմտյան շրջանում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետևանքով մահացել է 15 մարդ: Ավելի քան 20 ուղևոր վիրավորվել է:
Ավտովթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի այն հատվածում, որտեղ փոշու պատճառով երթևեկությունը դժվարացել է:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ նմանատիպ ողբերգական պատահար էր գրանցվել նաև երկրի հարավարևելյան շրջանում, որի ժամանակ մահացել էր 6, տուժել՝ 40 մարդ: