Չիկագոյում ու հարակից շրջաններում ձյան առատ տեղումներ են: Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ձյան շերտի հաստությունը հասնում է 12 սմ-ի:
Ձյան տեսքով տեղումների առատության պատճառով օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 900 չվերթ: Օդանավերից մեկը սահել և դուրս է եկել թռիչքուղու գոտուց: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Միաժամանակ, օդերևութաբանները զգուշացնում են, որ Իլինոյսում և ԱՄՆ-ի մյուս նահանգներում կարող է գրանցվել 20 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի: