Պաշտոնական Կիևը և ուկրաինացի աշխարհազորայիները պնդում են, որ ավարտել են զորքերի և սպառազինության տեղափոխումն առաջնագծի երրորդ գոտուց:
Այս քայլը փոխադարձ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներից մեկն է: Այն կարող է ճանապարհ հարթել դեպի քառակողմ գագաթնաժողով, որի շնորհիվ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությունը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։
Տարածքում ականազերծումը նախատեսվում է սկսել այսօր, երբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մոնիթորինգային խումբը կհավաստի, որ զորքերի և զինտեխնիկայի տեղափոխումն ավարտված է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: