Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնել Ղազախստանում:
«Ես հանդիպել եմ Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ Վլադիմիր Պուտինի հետ խոսել եմ այն թեմայի վերաբերյալ, թե հետագայում ինչպես լուծել այդ խնդիրը: Կարծում եմ՝ անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին ու անհատական հանդիպում»:
Նազարբաևի խոսքով՝ Ուկրաինայի նախագահն արդեն համաձայնել է հանդիպել «չեզոք գոտում»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի ու Կիևի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է երկրի հարավարևելյան շրջաններում քաղաքացիական հակամարտության մասնակցության համար: Մոսկվան էլ հերքում է մեղադրանքները և պնդում, որ դրանք անընդունելի են: