Ազգային ժողովի հերթական նստաշրջանն այսօր մեկնարկեց ընդդիմադիր պատգամավորների հեղինակած մի շարք նախագծերի քննարկմամբ և քվեարկությամբ, որոնք գլխադասային հանձնաժողովներում ստացել են բացասական եզրակացություն:
Թեև դրանցից որևէ մեկը չներառվեց նիստերի օրակարգ, բայց քննարկումը բավական բուռն անցավ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու հարցի քննարկմանը Ուրիխանյանը մեղադրեց իշխանությանը թոշակառուների թոշակների չբարձրացնելու համար, ապա հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացի՛ն է նրանց իշխանություն տվել:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի արձագանքը կոշտ էր, իշխանական մյուս պատգամավորներն էլ Ուրիխանյանին հորդորեցին վերջ տալ պոպուլիստական հայտարարություններին: