Բյուրեղավան քաղաքն ի սկզբանե ստեղծվել է որպես ապակու գործարանի բանավան, սակայն 20 տարի առաջ գործարանը վաճառվել է: Ոստիկանությունն օրերս բացահայտել է, որ գործարանը սնանկության է գնացել ոչ թե իրական հանգամանքներից ելնելով, այլ հատուկ մտադրությամբ։ Արդյունքում շահել են որոշ անձինք։