Դամասկոսում՝ Լիբանանի դեսպանատան մոտակայքում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս վեցը՝ տուժել են: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հավելելով, որ զոհերի ու վիրավորների թիվը նախնական է:
Գործակալության փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Հարձակման թիրախ դարձած կառույցը քաղաքացիական շինություն է, որի հարևանությամբ են տեղակայված Դամասկոսի համալսարանն ու արտասահմանյան մի քանի դեսպանություններ:
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: