Հնդկաստանում հայտնաբերել ու բռնել են «Բեն Լադեն» մականունը ստացած կատաղած փղին, որը երկրի Ասսամ նահանգում հինգ մարդ էր սպանել:
Հսկա կենդանին կատաղության պահին մարդկանց վրա հարձակվել էր դեռևս հոկտեմբերին և մինչև այսօր գյուղի բնակիչներին ահ ու սարսափի մեջ էր պահում, որոնք վախենում էին դուրս գալ տներից:
Բռնված փղին կտեղափոխեն արգելոց:
Վիճակագրության համաձայն՝ վերջին հինգ տարում Հնդկաստանում փղերի հարձակումից ավելի քան 2 հազար մարդ է մահացել: