Ռուսաստանում հանդես եկող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի վարչությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին:
Մինչև 82 կգ քաշային կարգում հանդես եկող հայազգի մարզիկը դարձել է մարզական սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։