Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրել է, որ ուրախ է արձանագրել, որ իր գործընկեր Սերգեյ Լավրովի այցը Երևան արդյունավետ էր:
«Դետալային քննարկումներ և կոնկրետ պայմանավորվածություններ՝ հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակում ենք դինամիկ աշխատել մեր փոխգործակցության ամրապնդման համար: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը: