Կրեմլում բարձր են գնահատում Մոսկվայի ու Կիևի հարաբերությունները լավացնելու՝ Ղազախստանի առաջին նախագահի ձգտումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումներից, սակայն, այժմ բոլորը կենտրոնացած են «նորմանդական ձևաչափի» նախապատրաստական աշխատանքների վրա:
«ՌԴ նախագահը կարծում է, որ հանդիպումը պարզապես հանդիպելու համար քիչ օգուտ կտա: Այն պետք է լավ նախապատրաստված լինի: Այս կապակցությամբ, ներկայում, մենք բոլորս կենտրոնանում ենք «նորմանդական ձևաչափի» գործընթացի նախապատրաստության վրա: Դրա համար, իհարկե, պետք է կատարվեն բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են Մինսկում»,- ասել է Պեսկովը: