Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մինչև տարեվերջ կմասնակցի Հնդկաստանում կայանալիք «Տատա Սթիլ» մրցաշարին:
Արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան:
Մրցաշարը բաղկացած է լինելու երկու ենթափուլից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում. այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկաթա քաղաքում:
Մրցանակային ֆոնդը 150 հազար ԱՄՆ դոլար է: