Լարված դրություն է Մերձավոր արևելքում. ամբողջ գիշեր Պաղեստինն ու Իսրայելը միմյանց հրթիռակոծել են:
Ամեն ինչ սկսվել է, երբ Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ շենքերից մեկը թիրախավորել է, քանի որ այնտեղ է գտնվել «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ-Աթային, որը հրթիռակոծման հետևանքով այս գիշեր սպանվել է:
Ջիհադիստ առաջնորդը սպանվեց Իսրայելի պաշտպանության նոր նախարարի նշանակումից մի քանի օր անց, քանի որ Նաֆթալի Բենեթը Պաղեստինի դեմ ավելի կոշտ գործողությունների կողմնակից է:
Ի դեպ, գիշերը Գազայի հատվածից նույնպես հրթիռակոծություն է եղել: Պաղեստինցի արմատականներն այսօր առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը հնարավոր է եղել որսալ «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանի տեղեկությամբ՝ Գազայից արձակված բազմաթիվ հրթիռներից մեկը, նոյեմբերի 12-ին, երկրի հարավում ընկել է բնակելի տան վրա: Զոհերի մասին տեղեկություն չկա:
Գազայի հատվածում իրավիճակի և հրթիռակոծությունների մասին այսօր խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու հայտարարել, որ Իսրայելն այսօր կարող է իրեն պաշտպանել բոլոր տեսակի հրթիռակոծություններից՝ ԱՄՆ-ի հետ հակահրթիռային համակարգերի փորձարկումների շնորհիվ: