Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խիստ քննադատել է միջուկային գործարքի հարցով Թեհրանին վերջնագիր ներկայացնելու Եվրամիության փորձը:
Այս մասին Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է իր թվիթերի էջում:
Նրա խոսքով՝ Թեհրանն ամեն կերպ փորձում է լուծել խնդիրը, մինչդեռ գործարքի մյուս մասնակիցները հետաձգում են այն:
«Դուք Իրանից պահանջում եք կատարե՞լ համաձայնագրի պարտավորությունները: Դո՞ւք: Իրո՞ք: Պարզապես ցույց տվեք վերջին 18 ամսվա ընթացքում Ձեր կատարած պարտավորություններից մեկը»:
Հենց այսպես է Իրանի արտգործնախարար Զարիֆն արձագանքել միջուկային համաձայնագրի եվրոպական կողմի այն հայտարարությանը, թե Իրանը պետք է կատարի համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները կամ պետք է պատրաստ լինի դրա հետևանքներին: