Իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը: Օդային հարձակումների հետևանքով մահացել է երկու մարդ, որոնցից մեկը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարներից է: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Սպանվել է պաղեստինցի մեկ տղամարդ և մեկ կին: Եվս երկու հոգի տուժել են Գազայի հատվածի Ալ-Շեջայա շրջանում գտնվող տան՝ Իսրայելի կողմից թիրախավորման հետևանքով»:
Իսրայելական կողմն էլ նշել է, որ օդային հարձակման նպատակը Աբու ալ-Աթայի ոչնչացումն է եղել, որը ստանձնել էր իսրայելական տարածքներում ահաբեկչական բազմաթիվ գործողությունների իրականացման պատասխանատվությունը: