Երևանում այսօր մեկնարկել է «Անտի-կոնտրա-ֆակտ-2019» միջազգային համաժողովը, որը նվիրված է ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելմանը:
Ըստ վիճակագրության՝ կեղծված ապրանքների շրջանառությունն աշխարհում տարեկան հասնում է 500 միլիարդ դոլարի: էլեկտրոնային առևտրի ակտիվացումը ևս նպաստում է դրան, քանի որ ինտերնետով գնում կատարելիս սպառողը չի կարողանում ստուգել ապրանքի որակն ու հաճախ տուժում է:
«ԵԱՏՄ-ում այժմ մեխանիզմներ են մշակվում Եվրամիության ու ԱՄՆ-ի պես կարգավորելու ինտերնետային առևտուրը»,- համաժողովում հայտարարել է Կոլեգիայի ներքին շուկաների և ինֆորմացիոն-հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար՝ մեր հայրենակից Կարինե Մինասյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ կոնտրաֆակտ ապրանքներից խուսափելու նպատակով, թանկարժեք մուշտակների չիպավորման պես, նախատեսվում է մակնշել նաև կոշկեղենը:
Երկօրյա համաժողովի մասնակիցներին ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: