«Ինչքան էլ չսիրեմ «աննախադեպ» բառը, ստիպված եմ ասել, որ Երեւանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի: Ընդ որում, այս տարի առաջին անգամ քաղաքի եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը, իսկ սեփական եկամուտներն ավելանոմ են 3 միլիարդով:
Որպեսզի ավելի հասկանալի լինի աճի դինամիկան՝ նշեմ, որ 2010-2019թթ. բյուջեի եկամտային մասն ավելացել է 34,415 միլիարդով, իսկ միայն 2019-2020 թվականներին՝ 23,920 միլիարդով»,- իր ՖԲ էջում գրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: