Քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության որոշումը:
Նա հայտարարեց, որ մերժում է Քոչարյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Նշենք, որ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին միջնորդություն էին ներկայացրել. նրանք ինքնաբացարկ են հայտնել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Պաշտպանական կողմի կարծիքով, քանի որ դատավորը մերժել է ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու նախորդ միջնորդությունները, անկողմնակալ չէ: Մեղադրող կողմն առարկել է՝ պնդելով, որ գործ ունենք իրավունքի չարաշահման դասագրքային օրինակի հետ, երբ պաշտպանական կողմը նույն միջնորդությունը այլ ձևակերպումներով ներկայացնելով, փորձում է ձգձգել դատական քննությունը:
Եվ մեղադրող կողմը, և տուժողները առարկել են միջնորդության դեմ:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: