Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը երկիրը լքել է Մեքսիկայի ռազմաօդային ուժերի օդանավով: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի իշխանությունը, որն էլ Մորալեսին քաղաքական ապաստան է տրամադրել:
Քաղաքական գործիչը ստիպված է եղել հեռանալ պաշտոնից` երկրում չդադարող բողոքի ակցիաների ու զինվորականների կողմից ճնշումների պատճառով: Էվո Մորալեսը երկիրը լքել է, սակայն խոստացել է հայրենիք վերադառնալ նոր ուժերով ու էներգիայով:
Բոլիվիայի նախկին նախագահին օդանավ տրամադրել է Մեքսիկան, իսկ թռիչքի համար օդային տարածքը բացել է Պերուի իշխանությունը: