ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Որոշում էր կայացվել Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: