Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Աննա Վարդապետյանն ազատվել է ԱՆ փոխնախարարի պաշտոնից։
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ բարձր է գնահատում Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:
Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն: