Արգենտինան Ադրբեջան հարցում է ուղարկել իրանցի բարձրաստիճան խորհրդականի ձերբակալության վերաբերյալ՝ կապված Բուենոս Այրեսի AMIA հրեական կենտրոնում՝ 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի հետ:
Ալի Աքբար Վելայաթին պետք է մասնակցի նոյեմբերի 14-ից 15-ը Բաքվում կայանալիք համաշխարհային հոգևոր առաջնորդների գագաթնաժողովին:
Վելայաթին, որն ահաբեկչության ժամանակ եղել էր Իրանի արտգործնախարարը և արգենտինական կողմի հավաստմամբ՝ ռմբակոծության կազմակերպման մասնակից է, այժմ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդականն է:
Արգենտինայի արտգործնախարարը կանչել է Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանին և հայտնել Արգենտինայի իշխանությունների «խորին մտահոգությունը»՝ կապված Բաքվում Վելայաթիի ներկայության հետ:
Ընդ որում, Ադրբեջանին խնդրել են համագործակցել «Վելայաթիին արտահանձնելու նպատակով բերման ենթարկելու հարցում»: