Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է ընդունել Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման վերաբերյալ գլոբալ կոնվենցիայի (Global Convention on Recognition of Higher Education Qualifications) նախագիծը:
Պանելային քննարկումների ընթացքում նախատեսվում է անդրադարձ նաև բարձրագույն կրթության ոլորտում ներառականության և շարժունության հարցերին: