Այսօր կվերսկսվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը: Դատական նիստը կմեկնարկի ժամը 13-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, նաև՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:
Նախկին նախագահը կալանքի տակ է այս տարվա հունիսի 25-ից և չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները: