Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտնում է զանգվածային ձերբակալությունների մասին: Ըստ քաղաքական ուժի՝ վերջին օրերին ոստիկանության մարմիններ են կանչվել կուսակցության ավելի քան 100 ակտիվիստներ, իսկ այսօր սկսվել են ձերբակալությունները:
Ձերբակալվածների թվում են կուսակցության փոխնախագահը և մամուլի քարտուղարը:
«Մուսավաթ»-ից հայտնել են, որ զանգվածային ձերբակալությունների պատճառը սպասվող բողոքի ակցիաները խափանելն է:
Ընդդիմադիրները նաև հայտարարել են, որ այսօր առավոտյան քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից շրջափակվել է կուսակցության գրասենյակը, իսկ տարածք մուտք գործողները միանգամից ձերբակալվում են: