Վաշինգտոնը ձգտում է բաժանել Սիրիայի՝ Եփրատի արևելյան տարածքը և ամեն ինչ անել՝ այնտեղ «քվազիպետություն» ստեղծելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ:
«ԱՄՆ-ը Ծոցի երկրներին խնդրում է խոշոր ներդրումներ անել, որպեսզի սիրիական դեմոկրատական ուժերի, քրդերի ազգային ինքնապաշտպանական ջոկատների ու մյուսների հիման վրա ստեղծեն տեղական վարչակազմ՝ Սիրիայի այդ հատվածն անջատելու և այնտեղ գտնվող նավթահանքերի վերահսկման հստակ մտադրությամբ»:
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներին արգելում է ներդրումներ անել պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի վերականգնման համար նախատեսված նախագծերում: