Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի՝ կարգավորելու հետիոտնային անցումների անվտանգությունը. կտեղադրվեն քաղաքացիների կանչով աշխատող լուսացույցներ: Մինչև տարեվերջ ևս 5 անցում նման լուսացույց կունենա: Հաջորդ տարի ևս 36 հատվածներում նմանատիպ լուսացույցներ կտեղադրվեն: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ՝ ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքներ կտարվեն նաև կարգավորելու տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը: