Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Զոհրաբ Մնացականյանը շեշտել է՝ բարձր է գնահատում Ռուսաստանի՝ համանախագահ այլ երկրների հետ համատեղ միջնորդական առաքելությունը: