Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավորվը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ներկա է եղել Հայրենական Մեծ պատերազմի 75 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալ իր հերոսներով: Ըստ նրա` Մոսկվայում բարձր են գնահատում Երևանի մշտական ուշադրությունը Հայրենական Մեծ պատերազմի հիշատակի պահպանման հարցում: Լավրովը մատնանշել է բարի ավանդույթ դարձած «անմահ գնդի» քայլերթը, որին այս տարի մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է նաև այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը եղել է առաջիններից մեկը, որն արձագանքել է Վլադիմիր Պուտինի հրավերին՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի հոբելյանական տոնակատարություններին:
<Հայերի և ռուսների դարավոր բարեկամությունը, որը կոփվել է տարբեր ռազմական փորձությունների միջոցով, երաշխիք է հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, հանուն անվտանգության և կայունության Անդրկովկասում և մեր ամբողջ տարածաշրջանում: Մենք միասնական ենք այն հարցում, որ անհրաժեշտ է հակազդել պատմությունը խեղաթյուրելու, Երկորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ընդունված արդյունքների վերանայման փորձերին: Ցուցահանդեսը, որն այսօր բացում ենք, շատ կարևոր և հստակ ներդրում է այդ նախաձեռնություններին>,-ասել է Լավրովը։
Подробнее: https://eadaily.com/ru/news/2019/11/11/lavrov-i-mnacakanyan-otkryli-v-erevane-vystavku-cvety-boycam
Подробнее: https://eadaily.com/ru/news/2019/11/11/lavrov-i-mnacakanyan-otkryli-v-erevane-vystavku-cvety-b
Подробнее: https://eadaily.com/ru/news/2019/11/11/lavrov-i-mnacakanyan-otkryli-v-erevane-vystavku-cvety-boycam