Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է Բաթումում և մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 27 բերման ենթարկվածի մասին:
Ցուցարարները բողոքում են վրացական կինոթատրոններում նույնասեռական պարողների մասին աղմկահարույց ֆիլմի ցուցադրության դեմ:
«Այնուհետև՝ մենք պարեցինք» ֆիլմը վրացական Takes Film ընկերության և շվեդական French Quarter Film-ի համատեղ արտադրությունն է: Այն հավակնում է Օսկար մրցանակաբաշխության մրցանակին: Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ընդգրկվել է լավագույն տասնյակ: Ցուցադրության թույլտվություն ստացել է ավելի քան 20 երկիր: