Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Քյոլն»-ի հետ: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմ»-ը պարտվում էր նվազագույն հաշվով: Սակայն 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադամյանը և 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ: Արդեն խաղավարտին ավելացված րոպեին «Քյոլն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լոկարդին: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:
«Հոֆենհայմ»-ը ֆանտաստիկ հաղթանակ է տանում ու միավորների քանակը հասցնում է 19-ի։ Վաստակած 20 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։