Տավուշում առատ բերքի տարի է բոլո՛ր առումներով. Չինարիում 7 երեխա է ծնվել, և դեռ սպասում են նոր ծնունդներ:
Սահմանից ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող«Էկո գարդեն» պահածոների գործարանն արդեն 83 աշխատող ունի: Աշխատուժն ու հումքը տեղական են:
Շուտով կբացվի նաև մսամթերքի արտադրամաս, իսկ շրջակա գյուղերում պատրաստվում են մսի մթերմանը:
Մի խոսքով՝ Տավուշը երկրի նախագահին լավ լուրերով դիմավորեց: