Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր կաբինետին հանձնարարել է մինչև այս տարվա վերջ մշակել օրենսդրական նախագիծ, որով Ռուսաստանի քաղաքացիներին կարգելվի Ուկրաինայում զանգվածային լրատվության միջոցների սեփականատեր լինել:
Զելենսկին նման հանձնարարություն է տվել ընդհանրապես երկրում ԶԼՄ-ների գործունեությունը համակարգելուն միտված օրենսդրական կարգավորման և, այսպես կոչված, «ֆեյք-լուրերի» բացառման համատեքստում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ուկրաինայի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Վոլոդիմիր Բորոդյանսկին էր հայտարարել կեղծ լուրերի, երկրի առջև ծառացած մի շարք քարոզչական սպառնալիքների և դրանց չեզոքացման անհրաժեշտության վերաբերյալ: