Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ առաջիկայում Իրաք այցելելուց՝ կապված այդ երկրում հաստատված իրավիճակի և ահաբեկչության սպառնալիքների հետ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ դժվարություններ են առաջացել նաև հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործում, ուստի՝ «խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին ռիսկի չդիմել և չայցելել Իրաք»:
Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերից չեն դադարում բողոքի ցույցերը՝ ընդդեմ կոռուպցիայի, աղքատության և գործազրկության մակարդակի աճի: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություն, երկրում հաստատվել էր արտակարգ դրություն: