Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, վրաց դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» ներկայացմամբ մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում նոյեմբերի 1-10 անցկացվող «Ստուդիան եւ նոր ձեւերը» խորագրով միջազգային թատերական փառատոնին: Այն անցկացվում է Պիտեշտի Ալեքսանդրու Դավիլայի անվան ազգային թատրոնում: Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը արժանացել է հանդիսատեսի,թատերագետների և մամուլի բարձր գնահատականին:
Հ. Պարոնյանի անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նշեց, որ ռումինական թատրոնի հետ համագործակցությունը սկիզբ է առել երկու տարի առաջ, երբ Կրայովա քաղաքի ազգային թատրոնում Հակոբ Ղազանչյանը բեմադրել է Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունը:Ռեժիսորը հույս հայտնեց,որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: